Հասարակական

Կառավարությունը զինծառայությունից տարկետում տվեց մի խումբ քաղաքացիների

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը զինծառայությունից տարկետում տվեց մի խումբ քաղաքացիների

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տվեց կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, շարքային կազմի պարտադիր զինծառայության տարկետում տրվեց բակալավրի կրթական ծրագրով, մագիստրատուրայի կրթական ծրագրով, ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող 16 անձանց, որոնք ոսկե կամ արծաթե կամ բրոնզե մեդալներ են ստացել դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաներում: Նրանք տարկետում են ստացել 1-4 տարի ժամկետով՝ մինչև ուսման ավարտը:

Սպորտի ոլորտում նշանակալի նվաճումների համար տարկետում տրվեց բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմի 6 անդամի:

Մշակույթի ոլորտում նշանակալի նվաճումների համար մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տրվեց մեկ անձի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում