Ռեժիսոր Կարո Բալյանը Ալեքսանդրինյան թատրոնում կներկայացնի «Շահանե. պոետի գաղտնիքը» բեմադրությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս ականավոր գրող Սերգեյ Եսենինի կյանքում դերակատարություն ունեցած հայուհի Շահանեի մասին պատմող «Շահանե. պոետի գաղտնիքը» ներկայացումը, որի գլխավոր դերակատարը ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի Տատա Խաչատրյանն է, կբարձրանա Ալեքսանդրինյան թատրոնի բեմ: Առաջնախաղերը նախատեսված են փետրվարի 7-8-ին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ռեժիսոր Կարո Բալյանն ասաց, որ փորձերն սկսել են Հայաստանում, որպեսզի կարողանա համատեղել Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի կազմակերպման գործընթացի հետ: Ներկայացման առաջնախաղերն անցկացվել են Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

«Հայաստանյան առաջնախաղերը շատ լավ են անցել` լեփ-լեցուն դահլիճներում: Հուսանք`Ռուսաստանի հանդիսատեսին այն նույնպես դուր կգա: Փորձել եմ հնարավորինս անկեղծ ներկայացում բեմադրել: Փոքրուց եմ սիրել Եսենինի ստեղծագործությունները, բայց նյութն ուսումնասիրելով, մեծ աշխարհ բացահայտեցի, նորովի ընկալեցի գրողին, Շահանեին»,-նշեց Բալյանն ու հավելեց, որ ներկայացման իրականացման հարցում իրեն շատ են օգնել Շահանեի ազգականները`Հասմիկ Մարկոսյանը, Տեր Կյուրեղ քահանա Տալյանը, որը ներկայացման մեջ Շահանեի առաջին ամուսնության աղոթքն է կարդում: Նա շեշտեց, որ բեմադրությունը ռուսերեն է, աղոթքները` հայերեն:

Բալյանը խոստովանեց, որ անդրադարձել է Շահանեին, որովհետև թեման իրեն անհանգստացնում էր: «Մեր հարևան երկիրը լուրեր է տարածում այն մասին, թե իբր Շահանեն ադրբեջանուհի է եղել: Բացի այդ, երբ խոսվում է Եսենինի մասին, չեն մոռանում նրա կանանց` Դունկանին, Ռայխին, Տոլստայային, բայց Շահանեին քչերն են հիշում, այնինչ վերջինս ոգեշնչել է Եսենինին ստեղծել «Պարսկական մոտիվներ» բանաստեղծությունների շարքը, որում ընդգրկել է «Շահանե, օ’, դու իմ Շահանե» հանրահայտ ստեղծագործությունը: Չխոսել Շահանեի մասին, չպատմել այն իրականությունը, որ նա հայուհի էր, անթույլատրելի է»,-եզրափակեց ռեժիսորը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար