Ինովացիա

Microsoft-ն ստեղծել Է արեգակնային Էներգիայով աշխատող նոութբուք

2 րոպեի ընթերցում

Microsoft-ն ստեղծել Է արեգակնային Էներգիայով աշխատող նոութբուք
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft-ը ցուցադրել Է նոութբուքի կոնցեպտ, որը լիցքավորվում Է արեգակնային Էներգիայով: Windows Latest հրատարակությունը ենթադրել Է, որտեխնիկանկարող Է համալրել Surface Pro. շարքը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գյուտն ԱՄՆ-ի Արտոնագրերի եւ ապրանքանիշերի գերատեսչություն Է ներկայացվել 2018 թվականի երկրորդ կեսին, բայց կազմակերպության կայքում հայտնվել Է սոսկ 2020-ի հունվարին: Նկարագրությանը եւ սխեմայի համաձայն՝ նոութբուքի հետին պանելին կան մի քանի ֆոտոԷլեմենտներ, որոնք միացված են սարքի կուտակչի հետ:

Արեգակնային վահանները կկարողանան դեւայսի մարտկոցները սնուցել ինքնավար աշխատանքի ժամանակ, երբ նոութբուքը միացված չի լինի Էլեկտրացանցին: Հայտում ճշտված Է, որ լիցքավորման համար կհամապատասխանի ոչ միայն արեգակնային, այլեւ արհեստական լույսը, օրինակ՝ շիկացման լամպերի լույսը: Ծալովի կառուցվածքի շնորհիվ անհրաժեշտության դեպքում վահանները կարող են թաքցվել համակարգչի կորպուսում: Փաստաթղթում չի ճշտված, թե որքան ժամանակ Է անհրաժեշտ Էներգիայի այլընտրական աղբյուրներից համակարգչի լրիվ լիցքավորման համար:

Հրատարակությունը կարծում Է, որ նման սարքը կարող Է հայտնվել Microsoft-ի նոութբուքերի հաջորդ սերնդում: Այս պահին շարքի ակտուալ դեւասը Surface Pro 7-ն Է, որը ներկայացվել Է 2019 թվականի հոկտեմբերին: Windows 7-ի օժանդակման ավարտի ֆոնին Microsoft-ը գործառական համակարգի օգտատերերին խորհուրդ Է տվել անցնել Surface նոութբուքերի:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում