Life

Գոմեսը ներկայացրել Է Բիբերին նվիրված երգի նոր հոլովակը

1 րոպեի ընթերցում

Գոմեսը ներկայացրել Է Բիբերին նվիրված երգի նոր հոլովակը
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսը YouTube-ում հրապարակել Է «Lose you to love me» թրեքի այլընտրական հոլովակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեւ-սպիտակ տեսանյութում երգչուհին իրեն նվագակցում Է դաշնամուրով: Օգտատերերից շատերը ենթադրում են, որ երգը պատմում Է նախկին սիրեցյալի՝ կանադացի երգիչ Ջասթին Բիբերի հետ հարաբերությունների մասին:

«Ինձ հարկավոր Էր կորցնել քեզ ինձ սիրելու համար «…» դու կոտրեցիր ինձ, եւ այժմ ես դա տեսնում եմ «…» երկու ամիս անց դու մեզ փոխարինում գտար»,-երգում Է փոփ-աստղը:

24 ժամվա ընթացքում երգչուհու նոր աշխատանքն ավելի քան երկու միլիոն դիտում Է հավաքել:

Նույն երգի նախորդ հոլովակը Գոմեսը ներկայացրել Էր հոկտեմբերի վերջին: Տեսանյութն ամբողջությամբ արվել Էր այֆոնով:

Երաժիշտները միացել ու բաժանվել են մի քանի անգամ՝ սկսած 2011 թվականից եւ վերջնականապես բաժանվել են 2017 թվականին:

2019 թվականի սեպտեմբերին Ջասթին Բիբերն ամուսնացել Է մոդել Հեյլի Բոլդուինի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում