Իննա Չուրիկովային կողոպտել են Մադրիդի օդանավակայանում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի օդանավակայանում գողացել են ռուս դերասանուհի Իննա Չուրիկովայի պայուսակը: Այդ մասին նա պատմել Է ՌԲԿ-ի հետ զրույցում: Ընդ որում, նրա խոսքով, մնացած հարցերում ուղեւորությունն Իսպանիա «հիանալի Էր», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իսկ մարդիկ, որոնք դրանով զբաղվում են,-ես նրանց մասին նույնիսկ մտածել չեմ ցանկանում»,-պատմել Է Չուրիկովան:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն Էր հայտնվել, որ գողացել են դերասանուհու պայուսակը, որում գտնվում Էին նրա եւ իր ամուսնու՝ ռեժիսոր Գլեբ Պանֆիլովի արտասահմանյան անձնագրերը: Նաեւ պայուսակում եղել են դրամապանակը, հեռախոսը եւ այլ իրեր:
Իննա Չուրիկովան խորհրդային եւ ռուսաստանյան դերասանուհի Է: Առավել շատ հայտնի Է կինոյում եւ հեռուստատեսությունում խաղացած դերերով: Նա խաղացել Է «Վասսա», «Լյուբով Յարովայա», «Ապուշը», «Շիռլի-միռլի», «Այն նույն Մյունհաուզենը» եւ այլ ֆիլմերում: 1991 թվականին նա ստացել Է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհու կոչում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: