Life

«Վայրի Արեւմուտքի աշխարհը» սերիալի երրորդ եթերաշրջանի պրեմիերան կկայանա մարտի 15-ին

1 րոպեի ընթերցում

«Վայրի Արեւմուտքի աշխարհը» սերիալի երրորդ եթերաշրջանի պրեմիերան կկայանա մարտի 15-ին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վայրի Արեւմուտքի աշխարհը» սերիալի երրորդ եթերաշրջանի պրեմիերան կկայանա մարտի 15-ին: Այդ մասին ասված Է թիզերում, որը HBO հեռուստաալիքը հրապարակել Է պաշտոնական You-Tube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հոլովակում հեղինակները պատմել են այն հիմնական իրադարձությունների մասին, որոնք, նրանց կարծիքով, տեղի կունենան հաջորդ տասնամյակներին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում Է բնապահպանական կոլլապսին Ինդոնեզիայում 2020 թվականի մայիսին, ԱՄՆ-ի նորընտիր նախագահի սպանությանը 2024 թվականի դեկտեմբերի 9-ին Բուենոս-Այրեսում, ինչպես նաեւ երկրորդ քաղաքացիական պատերազմին Ռուսաստանում: Սցենարիստների վարկածով, այն պետք Է սկսվի 2037 թվականի փետրվարի 18-ին: Սերիալի առաջին եթերաշրջանը թողարկվել Է 2016 թվականին: Այն պատմում Է «Վայրի Արեւմուտքի աշխարհի» զվարճալիքների ֆուտուրիստական այգու մասին, որտեղ ապրում են անդրոիդներ, որոնց հետ այցելուներին թույլատրված Է անել՝ ինչ ցանկանան: Երկրորդ եթերաշրջանը հանդիսականներին ներկայացրել են 2018 թվականին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում