Արհեստական ինտելեկտը կվերափոխի Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայության աշխատանքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի MI-5 հակահետախուզության ծառայության ղեկավար Էնդրյու Փարքերը կարծում Է, որ արհեստական ինտելեկտի կիրառումն արմատապես կփոխի գերատեսչության աշխատանքը, բայց չի փոխարինի մարդկանց: Այդ կարծիքը նա հայտնել Է հունվարի 13-ին Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արհեստական ինտելեկտը թույլ կտա «գլուխ հանել հազարավոր մարդկանց վերաբերող տվյալներից՝ առավելագույնս մոտեցված իրական ժամանակին», սակայն ամեն դեպքում վերջնական որոշումը կընդունեն հատուկ ծառայության սպաները, համոզված Է նա:

Տեղեկատվության հավաքման գործում «հաջորդ քայլն», ինչպես կարծում Է Փարքերը, որն ապրիլին հեռանում Է հակահետախուզության ղեկավարի պաշտոնից, կդառնա մեքենայական ոուսուցումը (ուսուցումն այն ծրագրերի հիման վրա, որոնք ստեղծվել են արհեստական ինտելեկտի մեթոդների միջոցով՝ մեծ քանակությամբ տվյալների հիման վրա):

«Ես ասում եմ մի քանի հազար մարդկանց (գործունեության) հարցում մեր նպատակամետ շահագրգռության մասին, որոնց վերաբերյալ անհրաժեշտ Է ավելի շատ իմանալ»,- ասել Է MI-5-ի ղեկավարը: Նա ճշտել Է, որ յուրաքանչյուր կոնկրետ պահի գերատեսչությունը հետեւում Է մոտավորապես 3 հազար անձի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում