Ավտոմեքենաների մաքսային վճարներից բյուջե մուտքերն ավելացել են ավելի քան 58 մլրդ դրամով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախորդ տարի մաքսային ձևակերպում է ստացել 189 հազար 18 մեքենա, դրա արդյունքում պետական բյուջե է ապահովվել 95 մլրդ դրամի մուտք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«2019-ի ընթացքում մաքսային ձևակերպում է ստացել 189 հազար 18 ավտոմեքենա՝ նախորդ տարվա՝ 64 հազար 82-ի համեմատ: Մեքենաների համար գանձումների գծով պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 95 մլրդ կամ 58 մլրդ-ով ավել 2018-ի համեմատ»,-ասաց Անանյանը:

Նա անդրադարձավ նաև ընդդիմախոսների այն մտահոգությանը, որ 2020-ին ավտոմեքենաների աննախադեպ ներհոսք չի լինելու, և ինչով են պատրաստվում կատարել բյուջետային մուտքերի գծով ծրագրավորված ցուցանիշները: Անանյանը նշեց՝ 2019-ին հարկ վճարողներին 56.4 մլրդ դրամի դեբետային մնացորդները վերադարձնելու որոշումը նաև նպատակ ուներ չեզոքացնելու այն եկամտային ժամանակավոր էֆեկտը, որ ունեցել են 2019-ին ավտոմեքենաների մասով: «Ընդդիմախոսների կողմից արտահայտված այն մտահոգությունը, թե ավտոմեքենաների գծով մուտքերը եղել են ժամանակ եկամուտներ, տեղին են, բայց մենք այդ ժամանակավոր եկամուտների ազդեցության անբարենպաստ հետևանքը չեզոքացրել ենք: Հետևաբար, 2020-ին ունենալու ենք բյուջետային եկամուտներ՝ մեր պատկերացմամբ շատ ավելի, քան ծրագրավորված է 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքով»,-վստահեցրեց Անանյանը:

Հայերեն Русский

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին