Հասարակական

Երևանից Ղրիմ չվերթների բացման մասին լուրերը կեղծ են

1 րոպեի ընթերցում

Երևանից Ղրիմ չվերթների բացման մասին լուրերը կեղծ են

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական մամուլում տարածվող տեղեկությունները, թե 2020 թվականի մարտից ուղիղ ավիահաղորդակցություններ են սկսվելու Հայաստանի և Ղրիմի միջև, չեն համապատասխանում իրականությանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցինՏեղեկատվության ստուգման կենտրոնից:

Տեղեկության համաձայն՝ ռուսական «Իկար»ավիաընկերությունը (Pegas Fly) Երևանից թռիչքներ է նախատեսում իրականացնել դեպի Ղրիմ՝ Սիմֆերոպոլ։

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ավիաընկերության հետ նման քննարկումներ տեղի չեն ունեցել, որևէ հայտ չի ներկայացվել։ Հետևաբար ավիափոխադրումների մասին խոսելն ավելորդ է։

2019 թվականի դեկտեմբերին ևս մամուլում տարածվել էր այս տեղեկությունը, որը նույնպեսհերքվել էր Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի կողմից։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում