Ամուսինները միասին ապրել են 64 տարի եւ մահացել նույն օրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Վուսթեր քաղաքում (Օհայոյի նահանգ) ամուսինները միասին ապրել են 64 տարի եւ նույն օրը վախճանվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail հրատարակությունը: 88-ամյա Բիլ Շաֆրաթը մահացել Է ծերանոցում՝ 2019 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան տեղական ժամանակով մոտավորապես ժամը 7-ին:

Նրա կինը՝ Նենսին, որը պառկած Էր կողքի մահճակալին, վախճանվել Է չորս ժամ անց: «Վերջին շաբաթներին Բիլն արդեն չԷր կարողանում վեր կենալ անկողնուց: Մենք նրա մահճակալը եւ Նենսիի մահճակալը տեղափոխեցինք սենյակի կենտրոն,-պատմում Է Փեթ Քոռնելիուսը՝ Շաֆրաթների զարմուհին:- Իրենց վերջին շաբաթները նրանք բառիս ուղղակի իմաստով անցկացրել են ձեռք-ձեռքի բռնած»: Ազգականները նշել են, որ Շաֆրաթները երեխա չունեին: Բայց քանի որ Բիլը 12 հարազատ եղբայր ու քույր ուներ, նա շատ զարմիկներ ու զարմուհիներ ուներ: Բիլի եւ Նենսիի հուղարկավորությունը տեղի Է ունեցել հունվարի 2-ին Կույս Մարիամի կաթոլիկ եկեղեցում, որտեղ նրանք ամուսնացել Էին: 2019 թվականի դեկտեմբերին հաղորդվել Էր, որ ամուսինները, ամերիկյան Ջեկսոն քաղաքից (Միչիգանի նահանգ), միասին ապրել են 70 տարի եւ 20 րոպե տարբերությամբ մահացել նույն հոսպիսում կողք-կողքի դրված մահճակալների վրա: Դեկտեմբերի 17-ին Մեյսոն քաղաքում (Միչիգանի նահանգ) տեղի Է ունեցել նրանց հուղարկավորությունը:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի