Ջերեմի Այրոնսը կգլխավորի Բեռլինալե-2020-ի ժյուրին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր Ջերեմի Այրոնսն ընտրվել Է հոբելյանական՝ թվով 70-րդ, Բեռլինյան կինոփառատոնի ժյուրիի նախագահ: Այդ մասին հայտնել Է ստուգատեսի մամուլի ծառայությունը, որը կանցկացվի փետրվարի 20-ից մինչեւ մարտի 1-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հանրաճանաչ հերոսները, որոնց մարմնավորել Է Ջերեմի Այրոնսը, եւ նրա անփոխարինելի ոճն ինձ ուղեկցել են իմ կինեմատոգրաֆիական ճանապարհորդության ընթացքում եւ ակնառու կերպով ցուցադրել մարդկային բնավորության բարդությունը»,-հայտարարել Է փառատոնի գեղարվեստական ղեկավար, իտալացի կինոքննադատ Կառլո Շատրիանը:

«Ես շատ ուրախ եմ, ինձ համար մեծ պատիվ Է՝ ստանալ Բեռլինալեի ժյուրիի նախագահի դերը, փառատոն, որով ես արդեն վաղուց եմ հիանում, եւ որին ես միշտ հաճույքով եմ այցելել»,-իր հերթին ընդգծել Է Այրոնսը: «Ինձ համար Բեռլինի փառատոնին ներկա լինելն առանձնահատուկ հաճույք Է»,-նշել Է նա: Այրոնսը խաղացել Է «Լոլիտա», «Ֆրանսիացի լեյտենանտի կինը» եւ այլ ֆիլմերում: 1991 թվականին նա «Օսկար» մրցանակ Է ստացել լավագույն տղամարդու դերի համար՝ խաղալով «Ճակատագրի հակառակ կողմը» ֆիլմում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի