Հասարակական

Քաղաքացիները կամավոր մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հանձնել ոստիկանության բաժիններում

3 րոպեի ընթերցում

Քաղաքացիները կամավոր մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հանձնել ոստիկանության բաժիններում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 8-ին բաժին եկած 53-ամյա կինը, որը Վերին Սասնաշեն գյուղի բնակիչ է, կամավոր հանձնել է պայթուցիչով նռնակ ու տարբեր տրամաչափի 70-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զինամթերքը պատկանել է ամուսնու հանգուցյալ եղբորը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Արմավիրի բաժին եկած Արաքս գյուղի 33-ամյա բնակիչը կամավոր հանձնել է ապօրինի պահվող երկփողանի որսորդական հրացան, ինքնաձիգի պահունակ, ծխագլանակ, տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք գտել է տան նկուղը մաքրելիս։ Արմավիր քաղաքի բնակիչ, 74-ամյա մի տղամարդ էլ դարձյալ Արմավիրի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն հրացան, ինքնաձիգի փամփուշտներ, ականանետի ական, հակատանկային նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ։

Հունվարի 9-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Բաղրամյանի բաժնում։ Մյասնիկյան գյուղի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է «Շմայսեր» տեսակի ինքնաձիգ` նախատեսված 9մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Տղամարդու հայտնածով՝ հրազենը պատկանել է հանգուցյալ հորը։

Դարձյալ հունվարի 9-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին եկած Մերձավան գյուղի 41-ամյա բնակիչը կամավոր հանձնել է առանց գործարանային համարի, կարճեցված փողով հրացան՝ նախատեսված 16մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար, ինչպես և նռնակի պայթուցիչներ ու տարբեր տրամաչափի 230-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։

Աստղաձոր գյուղում ապրող 24-ամյա մի երիտասարդ ոստիկանության Մարտունու բաժնում կամավոր հանձնել է պայթուցիկ նյութ՝ իր պայթուցիչով, և ինքնաձիգի փամփուշտներ՝ հայտնելով, որ դրանք գտել է ձեղնահարկում։

Վայք քաղաքի բնակիչ, 56-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնել է 5,6մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար նախատեսված ինքնաշեն ատրճանակ, երեք նռնակ, որոնցից երկուսը՝ ինքնաշեն, և տարբեր տրամաչափի 150-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով զենք-զինամթերքը գտել է տանիքը մաքրելիս։

Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ևս արձանագրվել է ապօրինի պահվող զենքի կամավոր հանձնման դեպք։ Հունվարի 8-ին բաժին եկած 56-ամյա կինը, որը Գյումրու բնակիչ է, կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ և 5,6մմ տրամաչափի փամփուշտներ՝ հայտնելով, որ հրազենը պատկանել է հանգուցյալ եղբորը։

«Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում