Life

Հայտարարվել են ապրելու համար աշխարհի լավագույն քաղաքները

1 րոպեի ընթերցում

Հայտարարվել են ապրելու համար աշխարհի լավագույն քաղաքները
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնն առաջին տեղն Է զբաղեցրել «Աշխարհի լավագույն քաղաքներ-2020» վարկանիշում, որը կազմվել Է Resonance Consultancy-ի փորձագետների կողմից: Ցուցակը հրապարակված Է կոնսալտինգային ընկերության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համապատասխան հետազոտության շրջանակում վերլուծաբանները 1 միլիոնից ավելի բնակչությամբ քաղաքները գնահատել են մի շարք պարամետրերով, որոնց թվում եղել են՝ կլիման, անվտանգության մակարդակը, հանգստի համար ենթակառուցվածքների առկայությունն ու տեսարժան վայրերը, կրթական հաստատություններով, օդանավակայաններով, ռեստորաններով եւ խանութներով ապահովվածությունը, կրթված բնակիչների բաժինը, քաղաքացիների եկամուտների մակարդակը, քաղաքի հանրաճանաչությունը սոցիալական ցանցերում:

Հետազոտության տվյալներով՝ կյանքի համար աշխարհի լավագույն մեգապոլիսների վարկանիշը գլխավորել Է Լոնդոնը, որին հաջորդում են Նյու Յորքը, Փարիզը եւ Տոկիոն: Մոսկվան զբաղեցրել Է ցուցակի հինգերորդ հորիզոնականը:

Վարկանիշի թոփ-10-ում նաեւ հայտնվել են (վարկանիշում դիրքերի նվազման կարգով) Դուբայը, Սինգապուրը, Բարսելոնան, Լոս Անջելեսը եւ Հռոմը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում