Life

«Մատանիների տիրակալը» սերիալում կհայտնվի Նեդ Սթարքը՝ «Գահերի խաղից»

1 րոպեի ընթերցում

«Մատանիների տիրակալը» սերիալում կհայտնվի Նեդ Սթարքը՝ «Գահերի խաղից»

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապագայում «Մատանիների տիրակալը» սերիալում Բելդորի դերը կխաղա Ռոբերտ Արամայոն, որը հայտնի Է «Գահերի խաղից»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Radio Times-ը:

Նա կփոխարինի Ուիլ Փոուլթերին, որը նկարահանումներին չի կարողացել մասնակցել գրաֆիկի պատճառով:

Դերասանը, որը մարմնավորել Է երիտասարդ Նեդ Սթարքին, կմիանա այն կազմին, որի մեջ արդեն մտնում են «Գահերի խաղի» «շրջանավարտ» Ջոզեֆ Մոուլը, Մարքելա Քավենան («Զբոսախնջույք՝ կախաժայռի մոտ») եւ Մաքսիմ Բոլդրին («Ծծկերները», «Հոլիոքս»):

Նաեւ սերիալում նկարահանվելու են Մորֆիդ Քլարքը, որը հայտնի Է «Անհայտ սկիզբներ» սերիալից: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ նա մարմնավորելու Է Գալադրիելին:

«Մատանիների տիրակալը» սերիալում կցուցադրվեն այն իրադարձությունները, որոնք նախորդում են Թոլքինի նշանավոր եռերգության առաջին մասի պատմություններին: Նախագծի սցենարիստներն են՝ Պատրիկ Մաքքեյնը եւ Ջոն Դ.Փեյնը. նկարահանումները կատարվելու են Նոր Զելանդիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/56/ 16.49

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում