Գիտնականները հերքել են ճարպակալման պատճառների մասին գլխավոր առասպելը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճարպակալման զարգացման վրա ավելի շատ ազդում Է մարդու կենսակերպը, քան գենետիկական նախատրամադրվածությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են գիտնականները, որոնց աշխատությունը հրապարակված Է JAMA Cardiology-ում:

Միչիգանի համալսարանի եւ Մասաչուսեթսի հոսպիտալին առընթեր հետազոտական կենտրոնի աշխատակիցները վերլուծել են 2,5 հազար ամերիկացիների տվյալները, որոնք 25 տարվա ընթացքում մասնակցել են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման պատճառների ուսումնասիրությանը: Մասնագետները հետեւել են մարմնի զանգվածի ինդեքսի փոփոխություններին, ինչպես նաեւ օգտագործել մաթեմատիկական մոդելներ, որոնք թույլ են տալիս յուրաքանչյուր մասնակցի համար գնահատել ճարպակալման զարգացման ռիսկը նրանց ԴՆԹ-ի հիման վրա: Արդյունքում գիտնականները պարզել են, որ շրջակա միջավայրի գործոնները (այդ թվում՝ սոցիալական) ճարպակալության հայտնվելու ռիսկը պայմանավորում են 80 տոկոսով, իսկ գենետիկան՝ միայն 13,6 տոկոսով: Աշխատության հեղինակների խոսքով՝ բացառություն են կազմում այն մարդիկ, որոնք ունեն հիվանդության հազվադեպ հանդիպող ժառանգական պատճառներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի