Life

Կանադայում վիճակախաղի տոմս Է վաճառվել 53 մլն դոլար ջեքփոթով

1 րոպեի ընթերցում

Կանադայում վիճակախաղի տոմս Է վաճառվել 53 մլն դոլար ջեքփոթով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում վիճակախաղի տոմս են վաճառել երկրի պատմության մեջ խոշորագույն՝ 70 մլն կանադական դոլար գումարի (ավելի քան 53 մլն ԱՄՆ-ի դոլար) ջեքփոթով: Այդ մասին հայտնել Է CBC հեռուստաալիքը՝ հղում անելով Օնտարիոյի Վիճակախաղերի եւ ազարտային խաղերի կորպորացիային (OLG), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշվում Է, Lotto Max ազգային վիճակախաղի շահած տոմսը վաճառվել Է Բրամպտոն քաղաքում, որը գտնվում Է Օնտարիո նահանգում:

Բացի այդ, խաղարկվել Է վեց տոմս՝ յուրաքանչյուրը մեկ միլիոն կանադական դոլար (մոտավորապես 770 հազար ԱՄՆ-ի դոլար) մրցանակով: Դրանք նույնպես ձեռք են բերվել Օնտարիոյի նահանգի տարբեր շրջաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում