Քաղաքականություն

Մենք սպասավորներ ենք ու պիտի մեր սպասավորությունն իրականացնենք մաքսիմալ անկեղծ. վարչապետ

1 րոպեի ընթերցում

 Մենք սպասավորներ ենք ու պիտի մեր սպասավորությունն իրականացնենք մաքսիմալ անկեղծ. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ղեկավարի գործառույթը պատկերացնում է բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծառայության ձևով: Այդ մասին վարչապետը նշեց կառավարության նիստում՝ անդրադառնալով «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքը» կարգախոսին:

«Մեկնաբանություններ եղան, թե այս կարգախոսի գաղափարախոսությունն այն է, որ երկրի ղեկավարը կստանա ժողովրդի «հոր» կարգավիճակ: Ես ուզում եմ հիշեցնել, որ ընտանիքում միայն հայրեր չէ, որ գոյություն ունեն, գոյություն ունեն զավակներ, եղբայրներ, քույրեր, ու մենք մեր գաղափարական տրամաբանությունը վաղուց ենք սահմանել: Մենք կառավարության ղեկավարի գործառույթը պատկերացնում ենք բացառապես ՀՀ քաղաքացիներին ծառայության ձևով: Մենք ժողովրդի հայր կամ չգիտեմ ինչ լինելու հավակնություն չունենք, որովհետև ժողովրդին համարում ենք մեր գործատուն: Մենքսպասավորներ ենք ու պիտի մեր սպասավորությունն իրականացնենք մաքսիմալ անկեղծ, արդյունավետ ու մինչև վերջ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում