Աղքատությունը հաղթահարելու միջոցը աշխատանքն է. Վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքացու համար աղքատությունը հաղթահարելու միջոցը աշխատանքն է:

Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մարդկանց կյանքը փոխելու և լավ ապրելու բանաձևին:

«Նշեցինք, որ տարբեր բյուջետային ավիաընկերությունների միջոցով Հայաստան են գալիս հաճախորդներ, ովքեր փոքր ու միջին բիզնեսի պոտենցիալ հաճախորդներ են: Նրանք գալիս են ոչ թե հինգաստղանի հյուրանոցներում ապրելու, ամենաթանկ ռեստորաններում սնվելու, այլ՝ քայլելու, սար բարձրանալու, գետ տեսնելու, կենդանի տեսնելու»,- ասաց Վարչապետը՝ հիշեցնելով, որ հունվարի մեկից միկրոբիզնեսն ազատվել է հարկերից: Կառավարության ղեկավարի խոսքով՝ գործադիրն ստեղծել է բավարար դաշտ, և, եթե ինքնակարգավորումեր տեղի չունենան, ապա պետությունը որոշակի ստանդարտներ կպարտադրի:

«Մեր խնդիրն է՝ աշխատանքի համար ստեղծել բոլոր հնարավոր պայմանները: Կրկնում եմ, բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու, այդ մարդն առնվազն պետք է բռնի կառավարության ձեռքը ու վեր կենա բազմոցից»,- ասաց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ չաշխատող մարդը չի կարողանա լավ ապրել:

«Հիմա մենք աշխատանքի համար ստեղծել ենք բարենպաստ դաշտ, և այնտեղ, որտեղ այդ բավարար դաշտում ինքնակարգավորումներ տեղի չեն ունենում, մենք որոշակի ստանդարտներ պետք է պարտադրենք։ Մենք մարդկանց ասում ենք՝ ձեզ ազատել ենք հարկերից և աշխարհի տարբեր վայրերից ձեզ համար բերում ենք պոտենցիալ հաճախորդներ։ Ահա ստեղծված է այն դաշտը, որ ոչ թե կառավարությունը կամ ինչ-որ մարդիկ ձեզ պետք է գումար վճարեն, որ դուք լավ ապրեք, այլ ստեղծված է դաշտ, որպեսզի դուք սեփական մտքով, սեփական աշխատանքով ու գաղափարներով հնարավորություն ունենաք վաստակել օրվա հացը։ Սա է կյանքը փոխելու մեր բանաձևը։ Մենք կառուցում ենք ճանապարհներ, մանկապարտեզներ, դպրոցներ, այլ ենթակառուցվածքներ, որպեսզի այս պոտենցիալ հաճախորդների ու ծառայություն կամ ապրանք առաջարկողների հաղորդակցությունը դառնա հնարավորինս հեշտ։ Սա է լավ ապրելու մոդելը ՀՀ-ում։ Եվ ուզում եմ ասել՝ չաշխատող մարդը երբեք ոչ մի երկրում լավ չի ապրել։ Եվ, հետևաբար, մեր խնդիրն է աշխատանքի համար ստեղծել բոլոր պայմանները։ Բազմոցին պառկած մարդկանց աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու։ Այդ մարդը առնվազն պետք է բռնի կառավարության ձեռքը, վեր կենա բազմոցից»,- ասաց նա՝ հավելելով, որ երկարաժամկետ առումով լավ ապրելու գրավականը կրթությունն է։

Հայերեն English

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը