Տարածաշրջանային

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքիան կարող է հայտնվել լարվածության նոր կիզակետում

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքիան կարող է հայտնվել լարվածության նոր կիզակետում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Թուրքիան այսօր հայտարարում է, թե անհանգստացած է տարածաշրջանում ամերիկա-իրանական լարվածության սրմամբ: Անգամ նշել են, թե «Իրաքը հակամարտության գոտի վերածելը կվնասի ինչպես Իրաքի, այնպես էլ տարածաշրջանի խաղաղությանը եւ կայունությանը»: Ապա կոչ է արվում բոլոր շահագրգիռ կողմերին՝ առաջնահերթություն տալ դիվանագիտական կարգավորմանը:

Ինչպես ասում են, այս կոչը շատ զվարճալի կլիներ, եթե իրավիճակը վտանգավոր չլիներ: Անհանգստություն ցուցադրող Թուրքիան անվարան բացում է եւս մեկ հակամարտ ճակատ՝ իր զինուժը Լիբիա ուղարկելով: Իհարկե, էլի ձեւականորեն, Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահի հետ, որի ժամանակ քննարկվել են տարածաշրջանային մի շարք հարցեր, մասնավորապես՝ Լիբիայում եւ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները: Այսինքն՝ Անկարան անգամ այս լարված պահին, երբ կարող է պատերազմ բռնկվել ԱՄՆ-ի եւ ԻԻՀ-ի միջեւ, քննարկում է իր ծավալապաշտական հնարավորությունները:

Այս տարվա հունվարի սկզբին Թուրքիայի խորհրդարանը հավանության է արժանացրել մի օրինագիծ, որով նախատեսվում է թուրք զինվորականներին ուղարկել Լիբիա (509 պատգամավորից 184-ը դեմ են քվեարկել, 325-ը՝ կողմ): Նշվել է, որ ավելի վաղ Լիբիան պաշտոնապես խնդրել էր Թուրքիային «օդային, ցամաքային ու ծովային աջակցություն տրամադրել, որպեսզի հետ մղեն արեւելյան ուժերի գրոհը մայրաքաղաք Տրիպոլիից»: Թուրքիայի նախագահն իր հերթին հայտարարել էր, որ ցանկանում է բանակ ուղարկել՝ Լիբիայի նախագահին աջակցելու համար, որը պայքարում է գեներալ Հաֆթար Խալիֆայի դեմ:

Այս ծավալումներին հավանություն չեն տվել Մոսկվան եւ Թեհրանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական համագործակցության զարգացումը

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի նախագահը Բլենհայմյան պալատում հանդիպում են ունեցել

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

Պաշտոնական

ՀՀ-ում անցկացվելու է Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների համաժողովը. ԱԺ փոխնախագահը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Ինովացիա

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Փոխվարչապետ Գրիգորյանը  և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան  հարաբերությունների օրակարգային հարցեր

Պաշտոնական

Փոխվարչապետ Գրիգորյանը  և դեսպան Քվինը քննարկել են հայ-ամերիկյան  հարաբերությունների օրակարգային հարցեր

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

Տնտեսություն

Հստակեցվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև կնքվելիք հուշագրի առանցքային ուղղությունները

ՀՀ կառավարության համար ոստիկանության ոլորտի բարեփոխումները առաջնահերթություն են․ ՆԳ նախարարի տեղակալ

Իրավունք

ՀՀ կառավարության համար ոստիկանության ոլորտի բարեփոխումները առաջնահերթություն են․ ՆԳ նախարարի տեղակալ

Հայաստանը դարձել է Նելսոն Մանդելայի կանոնների բարեկամների խմբի անդամ

Հայաստան

Հայաստանը դարձել է Նելսոն Մանդելայի կանոնների բարեկամների խմբի անդամ

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայոց ցեղասպանություն

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում