Sony-ն Էլեկտրամոբիլի նախատիպ Է ներկայացրել Լաս-Վեգասի ցուցահանդեսում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրոնիկայի Sony ճապոնական արտադրողը Լաս-Վեգասում բացված սպառողական Էլեկտրոնիկայի CES միջազգային ցուցահանդեսում ներկայացրել Է Էլեկտրաշարժիչով աշխատող լիաշարժաբեր չորստեղանոց սեդանի նախատիպը, որը մեծ անակնկալ Է դարձել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Էլեկտրամոբիլն «արտացոլում Է մեր ավանդը մոբիլության ապագայում եւ օգտագործում Է բազմաթիվ տեխնոլոգիաներ», շնորհանդեսի ժամանակ նշել Է ընկերության ղեկավար Կենիհիրո Յոսիդան:

Լրագրողների խոսքով՝ Sony-ից ոչ ոք նման քայլ չԷր սպասում, չնայած այն բանին, որ ընկերությունն իր որոշ տեխնոլոգիաներ վաղուց Է մատակարարում Էլեկտրամոբիլների արտադրության համար, նշում Է Deutsche Welle-ն: Կոնցեպտ-քառը, որն ստացել Է Vision-S անվանումը, ժամում մինչեւ 100 կիլոմետր արագություն Է զարգացնում 4,8 վայրկյանում: Առավելագույն արագությունը կազմում Է ժամում 240 կիլոմետր:

Ավտոմոբիլում ներսարված Է 33 տվիչ, որոնք վերահսկում են մեքենայի շուրջն ու ներսում կատարվողը: Դրանցից ստացվող ամբողջ տեղեկատվությունը բերվում Է ընդհանուր պատկերի:

Sony-ն դա անվանում Է «սենսորների միաձուլման տեխնոլոգիա»: Ծրագրային ապահովումն օգտագործում Է արհեստական ինտելեկտի բնագավառի մշակումները եւ Sony-ի այլ նոու-հաուներ, որոնք ընկերությունը խոստանում Է մշտապես թարմացնել ու զարգացնել: Ավտոմոբիլի հետ կապը պահպանվելու Է 5G նոր ստանդարտի օգնությամբ: Էլեկտրաքառն ստեղծելիս Sony-ի գերմանական գործընկերներն են դարձել Bosch, ZF, Continental, Here եւ Benteler ընկերությունները:

Բացի այդ, Vision-S-ում օգտագործվում են ավստրիական Magna Steyr-ի, կանադական Blackberry-ի, ինչպես նաեւ ամերիկան Nvidia-ի եւ Qualcomm-ի տեխնոլոգիաները: Անհայտ են մնացել Էլեկտրամոբիլի՝ մեկ լիցքավորմամբ ընթացքի պաշարը եւ վաճառքների մեկնարկի ամսաթիվը: Ինչպես հայտարարել Է Sony-ի ղեկավարը, «առայժմ դրա մասին խոսելը վաղ Է», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Français Русский

Շանթ Սարգսյանը «Al-beruniy» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է

Շարունակում ենք կարևոր խոսակցությունները ԱՄՆ-ի հետ համագործակցությունն արդյունավետ դարձնելու համար. Արարատ Միրզոյան

Երևանի 138 և 74 մանկապարտեզներն ամբողջությամբ քանդվել և վերակառուցվել են

Հրապարակվել է «Արտավազդ» 24-րդ մրցանակաբաշխության երկրորդ փուլ անցած աշխատանքների ցանկը

Թրամփն արգելել է տրանսգենդերներին մասնակցել կանանց մարզական մրցումներին ուսումնական հաստատություններում

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարների համար

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ չի եղել. ԶՊՄԿ

ԲՏԱ նախարարությունը Հայաստանի տեխնոլոգիական հնարավորությունները կներկայացնի ոլորտի հինգ միջազգային ցուցահանդեսում

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն արտագնա խաղում հաղթել է Ալբանիային

Նիկոլ Փաշինյանը Ջորջթաունի համալսարանում հանդես է եկել դասախոսուությամբ