Armenia Airways-ը կշարունակի Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չվերթները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ կանոնավոր չվերթներ իրականացնող Armenia Airways ավիաընկերությունը չի պատրաստվում դադարեցնել կամ հետաձգել չվերթները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ավիաընկերության գլխավոր տնօրեն Առլեն Դավուդյանը:

«Մենք չենք նախատեսում դադարեցնել թռիչքները, քանի որ այնտեղ առանձնապես լուրջ բան չկա»,-ասաց Դավուդյանը:

Հարցին, թե արդյոք անվտանգության առումով ոչինչ չի անհանգստացնում, Դավուդյանը բացասական պատասխան տվեց: Նրա խոսքով՝ շարունակելու են թռիչքներն այնպես, ինչպես նախատեսված է եղել:

Հունվարի 8-ին Երևանից Թեհրան օդանավը մեկնել է ժամը 11։00-ին, Թեհրանից Երևան ժամանող օդանավը վայրէջք է կատարել ժամը 15։08-ին: Գլխավոր տնօրենի խոսքով՝ ավիաընկերության հաջորդ թռիչքը նախատեսված է ուրբաթ օրը՝ հունվարի 10-ին:

Իրանի կողմից Իրաքում ԱՄՆ ռազմակայանի հրթիռակոծությունից հետոԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունն արգելել է ամերիկյան քաղաքացիական օդանավերին թռիչքներ իրականացնել Իրաքի եւ Իրանի օդային տարածքներում: Ինչպես հայտնել էր «Ռոյթերս» գործակալությունը՝ մի քանի խոշոր ավիաընկերություններ ևս դադարեցրել են դեպի Իրան և Իրաք չվերթները, դրանց թվում է Գերմանիայի «Լուֆթհանզա» ավիաընկերությունը, Դուբայում գործող «Էմիրատներ» -ը և բյուջետային «Ֆլայդուբայ»-ը:

Հայերեն العربية English Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել