Բակո Սահակյանն այցելել է Մեխակավան բնակավայր

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 30-ին այցելել է Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայր եւ ներկա գտնվել պաշտպանության բանակի զինծառայողների երեխաների համար այնտեղ կազմակերպված ամանորյա տոնական միջոցառմանը:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն եւ ամենայն բարիք:

Հայերեն Русский