Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 30-ին այցելել է Արցախի ու Ադրբեջանի սահման եւ շնորհավորել զինծառայողներին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարին ուղեկցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք: