Արցախ

Արցախի ՊԲ հրամանատար Աբրահամյանն այցելել  է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր

1 րոպեի ընթերցում

Արցախի ՊԲ հրամանատար Աբրահամյանն այցելել  է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 29-ին պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ այցելել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զինավաններից մեկը և ներկա գտնվել զինծառայողների ու երեխաների մասնակցությամբ ամանորյա տոնահանդեսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նույն օրը բանակի հրամանատարն այցելել է նաև հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր: Կարեն Աբրահամյանը հետաքրքրվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմի տրամադրությամբ և հուզող խնդիրներով, տեղում ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու սոցիալ-կենցաղային պայմաններին, շնորհավորել դիրքապահ անձնակազմին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապացությամբ՝ վստահություն հայտնելով, որ 2020 թվականը ևս կլինի նորանոր հաղթանակների ու նվաճումների տարի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում