Life

Պրոկոպիս Պավլոպուլոսը Թոմ Հենքսին Հունաստանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել

1 րոպեի ընթերցում

Պրոկոպիս Պավլոպուլոսը Թոմ Հենքսին Հունաստանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը ստորագրել է հրամանագիր ամերիկացի օսկարակիր կինոդերասան Թոմ Հենքսին պատվավոր քաղաքացիություն շնորհելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Համաձայն հունական օրենքի՝ պատվավոր քաղաքացու կոչում կարող է շնորհվել այն անձանց, «ովքեր բացառիկ ծառայություն են մատուցել երկրին կամ ում քաղաքացիություն շնորհելը ծառայում է հանրության շահերին»:

Հենքսը բազմիցս հայտարարել է, որ Հունաստանի մեծ երկրպագու է: «Ես 110 տոկոսով հույն եմ… Ավելի հույն, քան հենց հույնը»,- ժամանակին ասել է նա: Դերասանը տուն ունի հունական Անտիպարոս կղզու վրա, որտեղ հաճախ իր՝ ազգությամբ հույն կնոջ հետ անցկացնում է ամառային արձակուրդները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում