Նշվել են աշխարհի այն օդանավակայանները, որտեղ զբոսաշրջիկներն ամենից երկար են տաքսու սպասում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կազմվել Է աշխարհի այն օդանավակայանների վարկանիշը, որտեղ զբոսաշրջիկներն ստիպված են ամենից երկար սպասել տաքսու ծառայությանը: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան՝ վկայակոչելով օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը (Eurocontrol), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հաշվարկի համար օգտագործվել են միջինացված ցուցանիշները: Պարզվել Է, որ զբոսաշրջիկների կողմից տաքսի սպասելու միջին տեւողությամբ ամենախնդրահարույցը Նյու Յորքի Ջ.Ֆ. Քենեդու անվան օդանավակայանն Է: Այնտեղ փոխադրամիջոցին օդանավակայանի տարածք մտնելու պահից 18,4 րոպե Է պահանջվում, որպեսզի հասնի հաճախորդին: Մոտավորապես նույնքան ժամանակ Էլ (միջին հաշվով 18 րոպե) պահանջվում Է սպասել նաեւ Միացյալ նահանգների մյուս՝ Ֆլորիդայի Ֆորդ-Լոդերդեյլի օդանավակայանում:

Հնգյակում նաեւ տեղ են գտել Ստամբուլի (16,2 րոպե), Չիկագոյի (15,9) եւ Շանհայի (15,3 րոպե) օդանավակայանները: Տաքսիների անշտապ մատուցմամբ օդանավակայանների համաշխարհային քսանյակում հայտնվել են նաեւ Բոսթոնը, Լոս Անջելեսը, Լագոսը, Ատլանտան, Մեխիկոն, Տոկիոն, Սան-Ֆրանցիսկոն, Դելին, Տորոնտոն, Օռլանդոն, Նյու Ջերսին, Կանկունը, Դենվերը, Պեկինը եւ Դեթրոյթը:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի