Ավելի շատ բանջարեղեն, ավելի քիչ ճարպոտ սնունդ. մասնագետների դիտարկումները ամանորյա սննդակարգի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոնական օրերին ալկոհոլային խմիչքներից թունավորման դեպքերը սովորաբար ավելանում են: Մասնագետները խորհուրդ են տալիս չչարաշահել ալկոհոլային խմիչքները՝ թունավորումներից խուսափելու համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների և ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ խորհուրդ չի տրվում ալկոհոլային խմիչքների հետ օգտագործել ճարպոտ յուղոտ սննդատեսակներ:

«Նման դեպքում այդ ճարպերը չեն յուրացվում: Եթե մենք օգտագործում ենք մսամթերք, ապա լավագույն տարբերակը բանջարեղենի հետ այն ուտելն է: Մսամթերքում առկա կարևոր նյութերը լավագույն ձևով մարսվում են բանջարեղենի հետ»,-ասաց Ռոմելլա Աբովյանը:

Սննդամթերքը պատրաստելիս անհրաժեշտ է պահպանել մի շարք կանոններ: Այն է՝ բանջարեղենը լավ լվանալ հոսող ջրի տակ, ուշադրություն պետք է դարձնել ձեռքերի հիգիենայի կանոններին: Խորհուրդ է տրվում քիչ քանակությամբ սննդամթերք պատրաստել, որպեսզի այն շուտ սպառվի: Աղցանները սենյակային ջերմաստիճանի պայմաններում չի կարելի պահել երկու ժամից ավելի, իսկ սառնարանային պայմաններում՝ երեք օր և ոչ ավելի: Մասնագետները խորհուրդ են տալիս զերծ մնալ ճարպոտ սննդամթերքից: Նախընտրությունը տալ թռչնամսին և ձկնամթերքին, բանջարեղենին: Անհրաժեշտ է նվազեցնել աղի կիրառումը: Խորհուրդ է տրվել սահմանափակել գազավորված ըմպելիքի ու քաղցրավենիքի կիրառումը:

Մասնագետը հատուկ ուշադրություն հրավիրեց տնային պայմաններում պատրաստած պահածոներին՝ հորդորելով դրանք չօգտագործել: Ամեն դեպքում, եթե ուզում ենք օգտագործել, ապա մինչ այդ այն պետք է եռացնել 15 րոպե և ավելի:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով

Ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ ԱԱ-ի արծաթե մեդալակիր

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ