Կարագի, շաքարի շուկաներում գները նվազել են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան կարագի ներմուծման շուկայում գերիշխող դիրք ունեցողների ցանկում առանձնապես փոփոխություն չի եղել: «Ալեքս հոլդինգ»-ը շարունակում է մնալ առաջատար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշեց, որ ընկերության մասնաբաժինն ընդամենը մեկ տոկոսով է նվազել:

«Կարագի արտադրության հատվածում փոփոխություն է տեղի ունեցել. «Դուստր Մարիաննա»-ի մասնաբաժինը մի փոքր իջել է: Պատճառն ընդհանուր արտադրման ծավալի ավելացումն է: Կարագ արտադրող ընկերություններն այս տարի ավելի շատ են կարագ արտադրել: Սա մենք դրական դինամիկա ենք դիտարկում»,-ասաց Գեղամ Գևորգյանը:

Նա նշեց, որ շուկայում կարագի գները նվազել են 250 դրամի չափով: Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ ցանցերի իրացման ոլորտում պետք է 2020 թվականին գլոբալ աշխատանք կատարվի, որպեսզի հավասար մարժաներով վաճառվեն բոլոր ընկերությունների կարագները, հավասար տեղ ունենան դարակաշարերում և այլն:

Անդրադառնալով շաքարի շուկային՝ Գեղամ Գևորգյանը նշեց, որ Հայաստանում արտադրվող շաքարի ինքնարժեքն ավելի բարձր է, քան ներկրվածինը, որովհետև Ռուսաստանն այսօր ցածր գնով շաքար է առաջարկում: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շաքարի գինը 391 դրամի նվազել է 223 դրամ:

«Դա ուրախալի փաստ չէ, որովհետև միջին կշռված ինքնարժեքը շատ ավելի բարձր է Հայաստանում, քան փաստացի վաճառվում է: Սեզոնային բնույթով իջեցումները բերում են խնդիրների: Հունվարին շաքարի գինը կարող է բարձրանալ, որովհետև այս գնի իջեցումը բնական չէ»,-ասաց նա:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը