Իսպանիայում հրուշակեղենի ֆաբրիկան 10 հազար եվրոյի չեկ է թաքցրել ամանորյա կարկանդակի մեջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Լա-Բանիեսա մունիցիպալիտետում (Կաստիլիա-ի-Լեոնի ինքնավար մարզ) Conrado հրուշակեղենի ֆաբրիկայի սեփականատերերը շարունակել են դրամական անակնկալով կարկանդակների թողարկման ավանդույթը: Այս անգամ նախաամանորյա տոներին գնորդներին իրենց արտադրանքով հրապուրելու նպատակով նրանք հայտարարել են, որ առաջիկայում 10 հազար եվրոյի չեկ են դնելու իրենց կարկանդակներից մեկի մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անուշեղենը կարելի կլինի ձեռք բերել դեկտեմբերի 29-ից մինչեւ գալիք տարվա հունվարի 6-ը: Հսկայական քանակությամբ կարկանդակների թվում, որոնք իսպանացիներն ավանդաբար գնում են հունվարի 6-ին՝ Աստվածհայտնության օրը, միայն մեկի մեջ Է գտնվելու չեկը: Հրուշակեղենի այս ապրանքատեսակը վաճառվելու Է ամբողջ Իսպանիայում, այն կարելի կլինի պատվիրել նաեւ Եվրոպայի այլ քաղաքներում:

Առաջին անգամ գովազդային այս հնարքը կազմակերպելու գաղափարը Conrado-ի ղեկավարությունը մտահղացել Է 2009 թվականին, երբ հրուշակագործները որոշեցին գնորդներին հրապուրել 500 եվրո անակնկալով: Դրանից հետո նման անակնկալի գումարը մշտապես ավելացել Է՝ հասնելով մինչեւ 10 հազար եվրոյի:

Ինչպես հայտնել են տեղական ԶԼՄ-ները, 2018 թվականին չեկը գտել Է Մորալես դել Վինո ոչ մեծ մունիցիպալիտետի ութ հոգուց բացկացած ընտանիքը: Երջանիկներից մեկը պատմել Է, որ կարկանդակը ձեռք Է բերել ինտերնետի միջոցով, քանի որ իմացել Էր մրցանակի առկայության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի