Քաղցկեղը կանխելու պարզ միջոց Է բացահայտվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի եւ Չանի հանրային առողջապահության դպրոցի գիտնականները քաղցկեղը կանխելու պարզ միջոց են բացահայտել: Պարզվել Է, որ ֆիզիկական վարժություններն օգնում են նվազեցնել յոթ տեսակի չարորակ ուռուցքների զարգացման ռիսկը: Այդ մասին ասված Է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում, հաղորդում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտությանը մասնակցել Է 750 հազար պացիենտ: Նրանք գնահատել են իրենց ֆիզիկական ակտիվության մակարդակը, ինչպես նաեւ հետազոտություն անցել քաղցկեղի 15 տեսակով հիվանդանալու դեպքերի բացահայտման համար: Պարզվել Է, որ չափավոր ինտենսիվությամբ վարժությունները (շաբաթվա ընթացքում 7,5-15 ժամ) վիճակագրական տեսակետից արժանահավատորեն նվազեցրել են յոթ տեսակի չարորակ ուռուցքների զարգացման ռիսկը:

Այսպես, ֆիզիկական ակտիվությունը կապված Է տղամարդկանց մոտ հաստ աղիի քաղցկեղի զարգացման ավելի ցածր հավանականության հետ (շաբաթվա ընթացքում 7,5 ժամի դեպքում՝ ութ տոկոսով. շաբաթվա ընթացքում 15 ժամի դեպքում՝ 14 տոկոսով), կանանց մոտ կաթնագեղձի քաղցկեղի (6-10 տոկոսով), Էնդոմետրիայի քաղցկեղի (10-18 տոկոսով), երիկամի քաղցկեղի (11-17 տոկոսով), միելոմայի (14-19 տոկոսով), լյարդի քաղցկեղի (18-27 տոկոսով) եւ նեխոջկինյան լիմֆոմայի (կանանց մոտ 11-18 տոկոսով):

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի