Հասարակական

Սպասվում է, որ «Զվարթնոց» օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը կգերազանցի 3 միլիոնը

1 րոպեի ընթերցում

Սպասվում է, որ «Զվարթնոց» օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը կգերազանցի 3 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախատեսվում է, որ դեկտեմբերի 30-ին Մոսկվա- Երևան չվերթով ժամանող ուղևորների շնորհիվ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը կգերազանցի 3 միլիոնը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունից:

«Սույն թվականի դեկտեմբերի 30-ին՝ ժամը 10:30-ին, Մոսկվա- Երևան չվերթով ժամանող ուղևորների շնորհիվ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը նախատեսվում է, որ կգերազանցի 3 միլիոնը, ինչի կապակցությամբ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից չվերթի բոլոր ուղևորներին կմատուցվի անակնկալ»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում