Life

Ժերար Դեպարդիեն համատեղ թրեք Է ձայնագրել երգչուհի Զառայի հետ

1 րոպեի ընթերցում

Ժերար Դեպարդիեն համատեղ թրեք Է ձայնագրել երգչուհի Զառայի հետ
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի երգչուհի Զառան (Զարիֆա Մգոյան) տեսանյութ Է հրապարակել Instagram-ում, որտեղ պատմել Է, որ երգ Է ձայնագրել ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի հետ միասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իմ թանկագին բարեկամ Ժերար Դեպարդիեի հետ ամանորյա տոներին հետաքրքիր բան ենք պատրաստում ձեզ համար»,-գրել Է Զառան:

Դատելով տեսանյութից՝ նրանք աշխատել են 70-ական թվականների "Parole parole" հիթի քավերի վրա, որտեղ Դեպարդիեն մի քանի նախադասություն Է ասելու ռուսերենով:

«Հրաշալի Է: Ինչ գեղեցիկ ձայնագրություն Է»,-մեկնաբանել Է @irena_barene-ը:

«Կարելի Է անվերջ լսել»,-հայտարարել Է @ya_s_vami2019-ը:

«Իսկական ամանորյա նվեր»,-գրել Է @irina.ssam-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում