ԳՇ պետը դեմ է զինծառայության օրենքում փոփոխություն կատարելու՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը դեմ է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած օրենսդրական նախագծին, համաձայն որի՝ 10 միլիոն վճարելով կարելի է ընդամենը մեկ ամիս ծառայել ՀՀ Զինված ուժերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գեներալ-մայոր Դավթյանն ասաց ամփոփիչ ասուլիսի ժամանակ:

«Մեկ խոսքով՝ վատ եմ վերաբերվում այդ նախագծին: Ես՝ որպես ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ինչպե՞ս մեկնաբանեմ գումարով բանակից ազատվելը։ Մեր հասարակությունում կան անձինք, ովքեր ուղղակի կծախեն իրենց տները և այդ 10 միլիոն դրամը կտան: Մոտեցման տեսանկյունից գտնում եմ, որ ճիշտ չէ»,- նշեց ԶՈւ գլխավոր շտաբի պետը։

Դավթյանի խոսքով՝ ճիշտ կլիներ քննարկել, թե ով պետք է ծառայի, ով՝ ոչ, քանի որ ոմանք կարող են առողջական կամ այլ խնդիրների պատճառով չծառայել, սակայն հիմա նրա համար կարևորն այն է, որ զորքերը համալրվեն նորմալ զինծառայողներով։

«Ես ուզում եմ, որ բոլորը ծառայեն՝ դա շատ մեծ գրավական է։ Հարգում եմ բոլորի գաղափարները, բայց այսպիսի օրենքն անհավասարություն կստեղծի»,- շեշտեց գեներալը:

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը նոյեմբերի 28-ին առաջարկել էր փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում:

Ըստ նախագծի՝ այդ քաղաքացիները ՀՀ բյուջե կվճարեն 10 մլն ՀՀ դրամ, որից հետո կծառայեն մեկ ամիս՝ արագացված ընթացակարգով: Այդ մեկ ամսվա ընթացքում նման զինծառայողները պետք է սովորեն զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը, հաշվառվեն կոնկրետ զորամասում, տան զինվորական երդում և պարտավորվեն ներկայանալ զորահավաքներին: Պատգամավորը նաև առաջարկել էր, որ եթե այդ մեկ ամսվա ընթացքում զինվորը ցանկություն հայտնի շարունակել ծառայությունը զինված ուժերում, կարող է հետ ստանալ գումարը և ծառայել ևս 23 ամիս:

Հայերեն

Մունդիալ-2026. Արգենտինան հաղթահարեց խմբային փուլի արգելքը. Մեսին՝ ԱԱ-ների ռեկորդակիր

ՏԿԵ նախարարը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ

ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն

Իրանի խորհրդարանի նախագահը և ԱԳ նախարարը մեկնել են Օման

Կառավարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները հրդեհավտանգ ժամանակաշրջանում

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքներն ու անելիքները

Լոռու մարզում փրկարարներն օգնություն են ցուցաբերել սարալանջին ոտքը վնասած քաղաքացուն

ԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. Կոշտա

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համար