Հասարակական

Ս-400 զենիթահրթիռային համակարգերի հնարավոր գնման հարցը դեռ չի դիտարկվում. ԳՇ պետ

1 րոպեի ընթերցում

Ս-400 զենիթահրթիռային համակարգերի հնարավոր գնման հարցը դեռ չի դիտարկվում. ԳՇ պետ

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը բանակցություններ է վարում հեռահար սպառազինության գնման վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը:

Անդրադառնալով Ս-400-ների գնման հնարավորության մասին հարցին՝ գեներալը նշեց, որ առայժմ այդ հարցը չի դիտարկվում։

«Հեռահար սպառազինության այլ տեսակների գնմանն ուղղված որոշակի քայլեր նախաձեռնվել են, բայց համաձայնագրեր առայժմ չեն կնքվել։ Նախատեսում ենք, որ 2022-23 թվականներին սպառազինությունը կլինի Հայաստանում»,- նշեց Դավթյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում