Արցախի նախագահի նստավայրում մարզիկների ու մարզիչների պարգեւատրման արարողություն

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել 2019 թվականին միջազգային եւ հայրենական հարթակներում բարձր արդյունքներ արձանագրած Արցախի մարզիկների ու մարզիչների պարգեւատրման հանդիսավոր արարողություն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իր ելույթում նախագահ Սահակյանը նշել է, որ 2019 թվականին Արցախի մարզիկները լուրջ հաջողությունների են հասել՝ դառնալով աշխարհի, Եվրոպայի եւ Հայաստանի Հանրապետության տարբեր առաջնություններում հաղթողներ ու մրցանակակիրներ:

«Բոլոր այս հաղթանակները եւ գոհացուցիչ են, եւ պարտավորեցնող: Գոհացուցիչ են այն առումով, որ հաղթանակները վկայում են մեր երիտասարդների բարձր ֆիզիկական պատրաստվածության, հաղթանակի հասնելու հաստատակամության, ամուր ոգու, նրանց եւ, անկասկած, նրանց մարզիչների քրտնաջան ու արդյունավետ աշխատանքի մասին: Պարտավորեցնող են, որովհետեւ անհրաժեշտ է ոչ միայն պահպանել սահմանված նշաձողը, այլ նաեւ հետեւողականորեն կատարելագործել մասնագիտական վարպետությունը: Համոզված եմ, որ դուք ի վիճակի եք դա անել: Համոզված եմ, որովհետեւ ձեր կողմից գրանցված արդյունքները վկայում են, որ դուք աշխատասեր եք, համառ, երբեւիցե չեք խուսափում դժվարություններից եւ ամենայն պատասխանատվությամբ եք վերաբերվում ձեր առջեւ ծառացած խնդիրների լուծմանը»,- ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:

Հանդիսավոր արարողության ժամանակ Նախագահ Սահակյանը Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման, մարզական հերթափոխի պատրաստման գործում ունեցած ավանդի համար ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հանձնել է ԼՂՀ վաստակավոր մանկավարժի, Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի եւ Վաստակավոր մարզչի կոչումների վկայականները:

Երկրի ղեկավարն ի սրտե շնորհավորել է միջոցառման մասնակիցներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք, մեր հայրենիքին եւ ժողովրդին՝ խաղաղություն ու բարեկեցություն:

Հայերեն Русский

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր