Դավիթ Մանուկյանը նշանակվել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Սամվել Պողոսյանը նշանակվել է պաշտպանության բանակի միավորումներից մեկի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Դավիթ Մանուկյանը նշանակվել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ:

Հայերեն English Русский