Գիտնականները բացահայտել են ընդհատուն քաղցածության օգտակարությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ծերացման խնդիրների ազգային ինստիտուտի գիտնականները կատարել են հետազոտություն՝ նվիրված մարդու առողջության վրա ընդհատուն քաղցածության ազդեցությանը: Արդյունքները հրապարակված են The New England Journal of Medicine հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ ընդհատուն քաղցածությունը բարելավում Է կոգնիտիվ ունակությունները եւ մեծացնում Է կյանքի տեւողությունը: Կալորիաների սահմանափակումը՝ սննդի որակի պահպանմամբ հանդերձ, նվազեցնում Է տարբեր հիվանդությունների ռիսկը, պնդում են գիտնականները:

Բացի դրանից, մի շարք հետազոտություններով հայտնաբերվել Է, որ սնվելու այդ ռեժիմն օգուտ Է բերում ուղեղի առողջությանը: Բջիջների ադապտիվ հակազդեցությունը սնվելու ընդմիջումներին մեծացնում Է սթրեսները հաղթահարելու եւ հիվանդություններին դիմակայելու դրանց ունակությունը:

Կալորիաների պակասության շրջանում օրգանիզմն սկսում Է օգտահանել հին, չգործող բջիջները եւ դրանք վերածում Է գլյուկոզայի, որն օգտագործվում Է Էներգիայի արտադրության համար: Բացի դրանից, օրգանիզմն սկսում Է Էներգիա ստանալ ճարպաթթուներից, ինչը հանգեցնում Է սիրտ-անոթային համակարգի եւ հենաշարժողակեան ապարատի վրա ծանրաբեռնությունների կրճատման: Հետազոտողների խոսքով՝ սնվելու այդ ռեժիմը նվազեցնում Է ճարպակալման եւ շաքարախտի զարգացման ռիսկը նույնիսկ ավելի, քան ցածրկալորիական սննդակարգը:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի