Քաղաքականություն

ԱԺ տարածքային կառավարման հարցերով հանձնաժողովը 50-ից ավելի հանդիպում է ունեցել համայնքներում

2 րոպեի ընթերցում

ԱԺ տարածքային կառավարման հարցերով հանձնաժողովը 50-ից ավելի հանդիպում է ունեցել համայնքներում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները 2019-ի ընթացքում ավելի քան 50 աշխատանքային հանդիպումներ են ունեցել համայնքներում ՝ տեղում հասկանալու խնդիրները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Իմ քայլը» խմբակցության ասուլիսում հայտնեց հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:

«Գումարել ենք 17 նիստեր, քննարկել ենք 26 նախագծերի փաթեթներ, որոնցից 21-ը ստացել են դրական եզրակացություն, 16-ն ամբողջությամբ ընդունվել է: Մեր հանձնաժողովի հիմնական առանձնահատկությունը հանրության հետ ինտենսիվ աշխատանքն է: Մեր հանձնաժողովի բոլոր անդամները մարզերից են: Մենք ավելի քան 50 աշխատանքային հանդիպումներ ենք ունեցել համայնքներում, որոնց մասնակիցների թիվն անցել է 1000-ից»,-ասաց Կարապետյանը:

Պատգամավորի խոսքով՝ հանձնաժողովը բոլոր առանցքային ուղղություններով ստեղծել է նաև աշխատանքային խմբեր՝ բնապահպանության, ընդերքի, ջրային ռեսուրսների կառավարման հետ կապված հարցերով և այլն: Եվ 50 ՀԿ-ներ մասնակցում են աշխատանքային խմբերի աշխատանքին: «Բոլոր էական նախագծերը մենք քննարկում ենք աշխատանքային խմբերում, ապա նոր բերում ԱԺ քննարկման: Այսինքն՝ հանրության հետ աշխատանքը մեր հանձնաժողովի համար առանցքային կարևորության վրա է դրված»,-ասաց Կարապետյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում