Հասարակական

Կառավարությունը հաստատեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը

6 րոպեի ընթերցում

Կառավարությունը հաստատեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 26-ի նիստում հաստատեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագիրը:

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ ռազմավարությունը տալիս է մարդու իրավունքների ստեղծված իրավիճակի, նաև նախորդ գործողությունների ծրագրերի գնահատականը, մատնանշում է այս ռազմավարության սկզբունքներն ու նշում հաջորդ երեք տարիների առաջնահերթությունները:

«Այս ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի նպատակներն են Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը և երաշխավորումը, ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունների պաշտպանությանն ու երաշխավորմանն ուղղված պետական հետեւողական քաղաքականության իրականացումը, ՀՀ միջազգային պայմանագրերով երաշխավորված քաղաքացիական եւ քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության կառուցակարգերի բարելավումը` Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց փոխնախարարը: Ըստ նրա, ռազմավարության նպատակներից են նաև մարդու իրավունքների ու դրանց պաշտպանության միջոցների մասին հանրային իրազեկության բարձրացումը` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ինչպես նաև հասարակության ու քաղաքացիների կողմից սեփական իրավունքների պաշտպանության խրախուսումը, մարդու իրավունքների եւ դրանց պաշտպանության միջոցների վերաբերյալ գիտելիքների տարածումը՝ կրթական ծրագրերի իրականացման միջոցով։

Վերոնշյալ նպատակներին հասնելու նպատակով, առկա իրավիճակի համար նախանշվում և առանձնացվում են քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանության, սոցիալ տնտեսական իրավունքների պաշտպանության, հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման ռազմավարական գերակայությունները:

«Ռազմավարության նպատակների ու խնդիրների իրագործման համար պլանավորվում են կոնկրետ և չափելի արդյունք ունեցող միջոցառումներ, որոնց մի մասն արդեն իսկ արտացոլվել է համապատասխան 2020-2022թթ. գործողությունների ծրագրի նախագծում: Ծրագրի նախագծով նախատեսված միջոցառումներն իրականացվում են համապատասխան պատասխանատու և համակատարող մարմինների փոխլրացված, համաձայնեցված գործունեության միջոցով: Ռազմավարության և գործողության ծրագրերի իրականացման արդյունավետությունն ապահովվելու է մշտադիտարկման արդյունավետ համակարգի ներդրմամբ: Գործողությունների ծրագրերի կատարումը համակարգելու և մշտադիտարկում իրականացնելու նպատակով ստեղծվելու է Համակարգող խորհուրդ: Սույն ռազմավարությամբ ամրագրված նպատակներին հասնելու համար մշակվելու է ռազմավարության ու գործողությունների ծրագրերի հաղորդակցության պլան: Վերը նշված նպատակների իրագործման համար ներդրվելու և գործարկվելու է էլեկտրոնային հարթակ, ինչը հնարավորություն կընձեռի ապահովել ռազմավարությանը ու գործողությունների ծրագրերին առնչվող բոլոր գործընթացների թափանցիկությունը ու հաշվետվողականությունը»,- ասաց փոխնախարարը:

Ռազմավարական փաստաթղթերի ընդունման արդյունքում կստեղծվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մեկ ամբողջական` համապարփակ քաղաքական փաստաթուղթ, որը կարտացոլի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կառավարության կողմից իրականացվող հիմնական քաղաքականությունը, կտա թիրախային լուծումներ մարդու իրավունքների պաշտպանության տարբեր բնագավառներում առկա խնդիրներին` քաղաքականության շարունակականություն ապահովելու նպատակով, կստեղծի լրացուցիչ երաշխիքներ քաղաքացիների և հատկապես՝ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության համար, կբարելավի գործողությունների կատարման համակարգման, մշտադիտարկման եւ գնահատման ինստիտուցիոնալ համակարգը, կապահովի գործընթացի ներառականությունը և հանրային հաշվետվողականությունը:

«Ախտորոշվել է լրատվամիջոցների իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմների ներդրումը, ինչը ներառված է ռազմավարության մեջ: Սա միտված է լրատվամիջոցների նրանց մրցակցայնության ապահովմանը, գործունեության թափանցիկությանը եւ հավաստի տեղեկատվության իրավունքին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մյուս կարևոր հարցն այս իրավունքի տեսանկյունից ատելության խոսքի դեմ կիրառվող միջոցներն են, այդ թվում՝ պատասխանատվության մեխանիզմների ուսումնասիրությունն ու կիրառումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս փաստաթուղթն ունի կարևոր ենթատեքստ: «Հայաստանում մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Շրջանակի հարցում ոչ մի նորություն չկա, բայց խնդիրն այն է, որ երբ ՀՀ-ում եղել է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով, դրանում սովորաբար ընդգրկված են եղել կոռուպցիայի մեջ ամենամեծ հաջողություններ կամ ներուժ ունեցող մարդիկ: Երբ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարություն է ընդունվել, դա օգտագործվել է որպես ծխածածկույթ մարդու իրավունքները ոտնահարելու համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում