Հասարակական

Հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով տուժած զինծառայողները փոխհատուցում կստանան

2 րոպեի ընթերցում

Հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով տուժած զինծառայողները փոխհատուցում կստանան

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի փոփոխություններին, ըստ որի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերում շարքում ներառվում է հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով տեղի ունեցած դեպքերը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ զինված ուժերի գործունեության ընթացքում առկա են եղել դեպքեր, երբ հակառակորդի կողմից զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է այնպիսի պայմաններում, երբ տեղի չեն ունեցել անմիջական մարտական գործողություններ կամ զինծառայողները չեն գտնվել մարտական հերթապահության մեջ կամ չեն կատարել հատուկ առաջադրանք: «Նման դեպքեր տեղի են ունեցել հակառակորդի հեռահար հրետակոծության կամ առաջնագծից երկրի խորք ընկած տարածքում դիվերսիոն-հետախուզական խմբի գործողության արդյունքում: 2008 թվականից սկսած հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով թվով 10 զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառվել է վնաս: Նման դեպքերում զինծառայողի կարգավիճակը սահմանվել է որպես ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում տեղի ունեցած դեպք, ինչը սակայն, ըստ էության, չի բնորոշում համապատասխան դեպքի իրական հանգամանքը եւ սոցիալական պաշտպանվածության առումով չի ապահովում որոշակիորեն համարժեք վիճակ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Դավիթ Տոնոյանի խոսքով՝ սրանով լուծվում է անարդարությունը: «Հոգաբարձուների խորհուրդը համապատասխան որոշում կկայացնի և կտարածի կարգավորումը մինչև 1998 թվականը ընկած դեպքերի վրա»,- ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում