Հայաստանը միանում է Պոմպիդու խմբին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Եվրոպայի խորհրդի Թմրանյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբին (Պոմպիդու խումբ) Հայաստանի անդամակցության առաջարկությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, Պոմպիդու խումբը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) մասնագիտացած միջկառավարական մարմիններից մեկը, ունի մասնակի համաձայնագրի կարգավիճակ։ Խումբը բաղկացած է ԵԽ անդամ և դիտորդ 39 երկրից։ Խմբին անդամակցում են նաեւ ԵԽ ոչ անդամ այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Ալժիրը, Թունիսը, Եգիպտոսը, Լիբանանը, Հորդանանը։ Պոմպիդու խմբի անդամավճարը կազմում է տարեկան 3.472 եվրո։ Ընդ որում, Պոմպիդու խմբին անդամակցած նոր անդամի առաջին տարվա անդամավճարը հաշվարկվում է օրական հիմքով՝ սկսած անդամակցության օրվանից։

«Խմբի գործունեության հիմնական նպատակը պետական մակարդակով թմրամիջոցների դեմ պայքարին նպաստելն է՝ քննարկումների, փորձի, տեղեկատվության փոխանակման, ինչպես նաեւ կարողությունների ամրապնդման միջոցով։ Հաշվի առնելով Պոմպիդու խմբում համագործակցության ընձեռած հնարավորությունները, ինչպես նաեւ ցածր անդամավճարը՝ Պոմպիդու խմբին Հայաստանի Հանրապետության անդամակցությունը եւ այս կառույցի հետ ՀՀ համագործակցությունը կարող է խթանել թմրամիջոցների դեմ պայքարի գործում ազգային մակարդակով իրականացվող աշխատանքների եւ միջազգային համագործակցության արդյունավետությունը՝ ՀՀ բյուջեից ֆինանսական ոչ մեծ ծախսեր ներգրավելով։

ՀՀ կառավարության որոշման նախագծով հնարավորություն կստեղծվի Եվրոպայի խորհրդի Թմրանյութերի չարաշահման եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբին (Պոմպիդու խումբ) Հայաստանի Հանրապետության անդամակցության համար»,- ասված է հիմնավորման մեջ։

Հայերեն العربية English Русский

Արմեն Թութունջյանի «Ջազը Հայաստանում» գիրքը լույս է տեսել անգլերեն լեզվով

ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվելու կապակցությամբ

ՎԶՄԲ-ն 40 մլն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման համար

Գազայի հատված է ժամանել մարդասիրական օգնությամբ լի գրեթե 900 բեռնատար

Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը

Թրամփը չի բացառել Ուկրաինային ամերիկյան զենքերի մատակարարումների դադարեցումը

Սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող ավտոմեքենայի գույքահարկը կհատուցի հանցագործը

ՀՀ ՆԳ նախարարն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել

Անհրաժեշտ է ուժեղացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով․ ԵԽ պատգամավոր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպման ՌԴ-ի ընտրությամբ «ցանկացած ժամանակ»