Ավագանին ընդունեց Երևանի սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման ու օտարման ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու երրորդ նստաշրջանի չորրորդ նիստում, որն անցկացվեց դեկտեմբերի 25-ին, ավագանու 50 անդամ միաձայն կողմ քվեարկեց Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման 2020 թվականի ծրագրին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Խաչատրյանը:

«Ծրագրի հիմնական նպատակն է գույքի արդյունավետ կառավարումը և օտարումը, վարձակալության կառուցապատման և սահմանափակման իրավունքով հանձնելու դեպքում ստացված միջոցների հաշվին բյուջեի եկամուտների ապահովումը: Որոշման ընդունումը նպատակաուղղված է նաև քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցմանը, քաղաքացիների կողմից տարիներ շարունակ զբաղեցրած և օգտագործվող սեփականաշնորհված բնակարանի և բնակելի տների մասնավորեցման հետ կապված հարցերի լուծմանը»,-ընդգծեց Խաչատրյանը:

Նրա խոսքով`նախագծով նախատեսում են սահմանել հողամասերի վարձակալության և կառուցապատման վարձավճարների հաշվարկման համար գոտիականության լրացուցիչ գործակիցներ սրճարանների, տաղավարների, կրպակների, ինչպես նաև հասարակական այլ շինությունների զբաղեցրած հողամասների համար:

«Նախագծով սահմանվել են նաև սահմանափակ օգտվելու իրավունքով տրամադրված գույքի ամսական վարձավճարի հաշվարկման ձևերը: Ծրագրով նախատեսվել է նաև Երևանի քաղաքապետի որոշմամբ համայնքային սեփականություն համարվող բնակարանները, բնակելի տները և բնակելի տարածքները անհատույց փոխանցել այն անձին կամ անձանց, ընտանիքներին, որոնք բնակվում են նշված բնակարանում քսան տարի և ավելի ժամկետով»,-եզրափակեց Խաչատրյանը:

Հայերեն

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն

Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ

«Իսակով բարբիքյու» հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ գործունեությունը կասեցվել է

Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ

Հայաստանում 643 բազմազավակ ընտանիք կարող է օգտվել նոր բնակարանային աջակցության ծրագրից

Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում

Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է