Քննարկվել են հայ-լեհական համագործակցության ակտիվացման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշելով, որ Հայաստանի ու Լեհաստանի միջև հարաբերությունները մշտապես եղել են կառուցողական և ջերմ, Վարոս Սիմոնյանը կարևորել է մեծ ներուժ ունեցող հայ-լեհական տնտեսական կապերի զարգացման և ընդլայնման ուղղությամբ հետևողական աշխատանքը։

Վ․Սիմոնյանը դեսպանին է ներկայացրել տնտեսական առաջնահերթությունները, իր կողմից համակարգվող ոլորտները, մասնավորապես անդրադառնալով Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության, երկկողմ և բազմակողմ ձևաչափով առևտրա-տնտեսական համագործակցության ակտիվացման, ներդրումների ներգրավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ով վերջերս ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նաև Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմինախագահ, դեսպանի հետ քննարկել է հայ-լեհական առևտրատնտեսական համագործակցության հարցերի շրջանակը, անդրադարձել հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։ Երկուստեք կարևորվել է երկու երկրների գործարարների համար B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպումը և գործարար համաժողովների անցկացումը։ Քննարկվել են նաև 2020 թվականին հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը Հայաստանում անցկացնելու ձևաչափի հետ կապված հարցերը։

Վ․Սիմոնյանը առաջարկել է Հայաստանը նաև դիտարկել որպես հարթակ եվրասիական և իրանական շուկաներ մուտք գործելու համար։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման և տրամադրված տեղեկատվության համար, դեսպանն իր հերթին նշել է, որ Լեհաստանը կարևորում է հայ-լեհական տնտեսական համագործակցությունը և պատրաստակամ է քայլեր ձեռնարկել այն ավելի խորացնելու և ակտիվացնելու ուղղությամբ։

Հայերեն Français Русский

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում