Life

Հեռուստահաղորդավարուհին վիճակախաղով շահումի մասին իմացել Է ուղիղ եթերում և շփոթեցրել հանդիսականներին

1 րոպեի ընթերցում

Հեռուստահաղորդավարուհին վիճակախաղով շահումի մասին իմացել Է ուղիղ եթերում և շփոթեցրել հանդիսականներին
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի հեռուստահաղորդավարուհի Նատալյա Էսկուդերոն իր արձագանքով շփոթեցրել Է հանդիսականներին, նա չի կարողացել թաքցնել իր հույզերը վիճակախաղով շահումից հետո եւ ճղճղացել Է ուղիղ եթերում, ասելով, որ այլեւս աշխատանքի չի գալու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Էսկուդերոն ռեպորտաժ Էր վարում իսպանական El Gordo վիճակախաղի արդյունքների ամփոփման վերաբերյալ: Երբ կինն իմացել Է, որ մրցանակ Է շահել, սկսել Է ուրախանալ ու ճչալ՝ չթաքցնելով հույզերը:

Սկզբում Նատալյայի նման բուռն ուրախությունն ստիպել Է հանդիսականներին ենթադրել, որ Էսկուդերոն շահել Է ջեքփոթը, որը հավասար Էր չորս միլիոն եվրոյի: Սակայն ավելի ուշ պարզվել Է, որ հաղորդավարուհին ստացել Է միայն հինգ հազար եվրո: Արդյունքում հանդիսականները քննադատել են կնոջը չարդարացած սպասումների համար:

Հետաքրքրական Է, որ ավելի ուշ Էսկուդերոն ներողություն Է խնդրել իր չափազանց հուզական պահվածքի համար: Կինը դա բացատրել Է նրանով, որ վերջին մի քանի ամիսներին ինքը դժվարություններ Է ունեցել անձնական խնդիրների պատճառով:

Բայց հեռուստահաղորդավարուհին նշել Է, թե չի խաբել, որ չի պատրաստվում աշխատանքի գալ, քանի որ արձակուրդ Է վերցրել, հաղորդել Է Sputnik-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում