Ջասթին Բիբերը հայտարարել Է նոր երգի, ֆիլմի թողարկման ամսաթվերը եւ պատմել հյուրախաղերի մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջասթին Բիբերը կարճ տեսանյութում իր երկրպագուներին հայտնել Է նոր ալբոմից իր սինգլի եւ վավերագրական ֆիլմի թողարկման ամսաթվերը, ինչպես նաեւ պատմել Է Հյուսիսային Ամերիկայում նոր հյուրախաղերով հանդես գալու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այսպես, Yummy երգը, որից մի հատված կարելի Է լսել հոլովակում, կթողարկվի հունվարի 3-ին, իսկ վավերագրական ֆիլմը՝ դեկտեմբերի 31-ին: Ինչ վերաբերում Է հյուրախաղերին, ապա դրանք կանցկացվեն 2020 թվականի մայիս, հունիս եւ հուլիս ամիսներին: Բիբերը ծանուցումների վերաբերյալ տեսանյութում պատմում Է, թե ինչով Է նոր ալբոմը տարբերվում 2015 թվականի Purpose սկավառակից: «Դա բոլորովին այլ աշխատանք Է, որովհետեւ իմ կյանքը խիստ փոխվել Է»: Նախօրյակին երգիչն Instagram-ում ակնարկել Է, որ «վաղը» կարեւոր տեղեկություն Է հայտնելու երկրպագուներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: