Life

Ֆրանսիայի իշխանությունները որոշել են 24 մլն եվրոյով գնել խոհանոցում գտնված նկարը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի իշխանությունները որոշել են 24 մլն եվրոյով գնել խոհանոցում գտնված նկարը
ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իշխանություններն արգելել են երկրից դուրս տանել ֆլորենցիացի գեղանկարիչ Չիմաբուեի «Քրիստոսի ծանակումը» նկարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես ասված Է Ֆրանսիայի մշակույթի նախարարության հայտարարության մեջ, ազգային սեփականության հանձնաժողովի հանձնարարականով նախարարության ղեկավարն արգելել Է նկարի արտահանումը մինչեւ 30 ամիս ժամկետով: Այդ ընթացքում նախարարությունը պլանավորում Է հանգանակել 24 միլիոն եվրո եւ գնել գործը՝ Լուվրում այն Չիմաբուեի մյուս նկարի կողքին կախելու համար: «Քրիստոսի ծանակումը» Վաղ Վերածննդի շրջանի գլուխգործոց Է: Հեղինակը՝ Չիմաբուե («Ցլագլուխ») կեղծանվամբ հայտնի նկարիչը, համարվում Է այդ շրջանի կարեւորագույն գեղանկարիչներից մեկը: Կտավն ստեղծվել Է ենթադրաբար 1280-ական թվականներին: Չիմաբուեի գործը գտել են Փարիզից 90 կիլոմետր հյուսիս գտնվող Կոմպիեն քաղաքում՝ մի տարեց կնոջ տանը: Այն խոհանոցում կախված Է եղել սալօջախի վերեւում: Հոկտեմբերին կտավը 24 միլիոն եվրոյով վաճառել են աճուրդում, հաղորդել Է BBC-ն:
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում