Հասարակական

Խմելու ջրի սակագինը սպառողի համար կմնա նույնը. պետությունն այլևս սուբսիդավորում չի անի

2 րոպեի ընթերցում

Խմելու ջրի սակագինը սպառողի համար կմնա նույնը. պետությունն այլևս սուբսիդավորում չի անի

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ջրի սակագինը սպառողների համար 2020 թվականին կմնա նույնը: Սակայն բազիսային սակագնում փոփոխության՝ 191 դրամից 180 դրամ էժանացման արդյունքում պետությունն արդեն սուբսիդավորում չի անի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Դեռևս տարվա սկզբին «Վեոլիա ջուր»-ի հետ ակտիվ բանակցությունների արդյունքում հնարավոր էր եղել փոփոխություններ կատարել համապատասխան բազիսային սակագներում: Սակագների ճշգրտման հերթական հայտը ներկայացնելուց հետո 2020 թվականի հունվարի 1-ից մենք ունենք նորից սպառողների համար գործող սակագների վերահաստատում: Սակայն, եթե 2019-ի համար հանձնաժողովը սահմանել էր 191 դրամ գումարային սակագին, և պետությունը սուբսիդավորում էր 11 դրամը, ապա հիմա արդեն վերահաստատվել է 2020 թվականի հունվարի 1-ից 180 դրամ գործող սակագինը՝ սպառողների համար, իսկ պետության կողմից սուբսիդավորման հարց այլևս չի դրվում»,-ասաց Բաղրամյանը:

Որոշակի փոփոխություններ են ենթարկվել նաև ջրային ոլորտում սպառողների միացման գործընթացում: Շուրջ 53 համայնքներում Ասիական զարգացման բանկի, Եվրոպական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքները հնարավորություն են ստեղծել ավելի պարզեցված ընթացակարգերով միացնել «Վեոլիա ջուր»-ի հիմնական ցանցին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում