Թեյլոր Սվիֆթը ցուցադրել Է, թե ինչպես Է մեկ օրում ստեղծել ու ձայնագրել Սուրբ Ծնունդին նվիրված երգը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեյլոր Սվիֆթը տեսանյութում ցուցադրել Է, որ իրեն մեկ օրը բավականացրել Է, որպեսզի նոր երգ ձայնագրի եւ թողարկի Սուրբ Ծնունդի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը: Կոմպոզիցիան կոչվում Է Christmas Tree Farm («Սուրբծննդյան եղեւնիների տնկարան»). երգչուհին այն ներկայացրել Է դեկտեմբերի 5-ին: Շաբաթվա սկզբին երգչուհին Ցանցում զետեղել Է մի տեսանյութ, որում երկրպագուներին ցուցադրել Է պրոդյուսեր Ջիմմի Նեյփսի հետ թրեքի ստեղծման գործընթացը: Հոլովակի սկզբում հենց նոր արթնացած Սվիֆթը պատմում Է այն մասին, թե ինչպես Է ծնվել այդ երգը գրելու գաղափարը, հաջորդ հատվածում նա ցույց Է տալիս, թե ինչպես Է ընտրում դրա երաժշտությունը, այնուհետեւ մաքրագրությունն արդեն կատարում Է դաշնամուրի վրա: Այնուհետեւ պրոդյուսերի հետ նրանք ընտրում են վերադաշնակումն ու ռիթմը եւ ձայնագրում՝ Սվիֆթը՝ միկրոֆոնի մոտ՝ ականջակալներով, իսկ Նեյփսը՝ դաշնամուրի առջեւ: Հինգ օր անց Սվիֆթն արդեն կոմպոզիցիան զետեղել Է Ցանցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի