«Մունդիալ-1974». «Գերմանական մեքենա»-ի տնային հաղթանակը
11:42, 26 Մայիս, 2018ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում աշխարհի առաջնության պատմական ակնկարկը, հիշեցնում չմոռացվող հերոսների մասին, պատմում նրանց մասին, ովքեր ֆուտբոլը դարձրել են այնպիսին, ինչպիսին մենք գիտենք այն այսօր:
Աշխարհի առաջնության պաստառը
Աշխարհի 10-րդ առաջնությունը և նորացված գավաթը
Ֆուտբոլի աշխարհի 1974 թվականի թվով 10-րդ առաջնությունը կայացավ այդ ժամանակների Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում: 25 օրերի ընթացքում 16 թիմերի վիճարկեցին աշխարհի չեմպիոնի կոչումը: Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության 9 քաղաքի 9 մարզադաշտերն ընդունեցին 10-րդ Մունդիալի հավաքականներին: Խաղերը կայացան Համբուրգում, Հանովերում, Դորտմունդում, Դյուսելդորֆում, Ֆրանկֆուրտում, Մյունխենում, Շտուտգարդում, Գելզենկիրխենում և Արմտյանը Բեռլինում: Առաջնության ժամանակ խփվեց 97 գոլ, իսկ ամբողջ ընթացքին հետևեցին 1,865,762 ֆուտբոլասեր: Մունդիալ-1974-ի լավագույն ռմբարկուն Գժեգոժ Լյատոն էր, ով խփեց 7 գոլ: Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստը Յոհան Կրոյֆն էր: Ֆուտբոլի այս առաջնության մասնակցեց նաև Արևելյան Գերմանիայի հավաքականը, սակայն առաջին և վերջին անգամ: Առաջին անգամ որակավորման փուլը հաղթահարեց նաև Ավստրալիայի հավաքականը:
Մունդիալի գնդակը
Հենց այս աշխարհի առաջնության հաղթողն առաջին անգամ ստացավ աշխարհի գավաթն այնպիսի տեսքով, ինչպիսին մենք գիտենք նրան այսօր: Մինչ այդ աշխարհի գավաթը կրում էր ՖԻՖԱ-ի նախագահ Ժյուլ Ռիմեի անունը:
Եզրափակիչը…
Ֆուտբոլի աշխարհի 10-րդ չեմպիոնի կոչման համար պայքարեցին Արևմտյանի Գերմանիայի (Գերմանիայի ֆեդերատիվ Հանրապետություն) և Նիդեռլանդների հավաքականները: Բեռլինի «Օլիմպիական մարզադաշտում» կայացած խաղին հետևում էին 75,200 երկրպագու: Նիդեռլանդների հավաքականին հաջողվեց մեկնարկից ընդամենը 2 րոպե անց բացել խաղի հաշիվը, բայց Պաուլ Բրայտների և Գերդ Մյուլլերի գոլերը հաղթանակ բերեց գերմանացիներին: Գերմանիան երկրորդ անգամ տիրացավ գավաթին:
Փաստեր…
Մունդիալ-1974-ին չկարողացան որակավորվել այնպիսի թիմեր, ինչպիսին են Անգլիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Հունգարիայի և ԽՍՀՄ հավաքականները:
Հենց այս առաջնությունում հոլանդացիները ներկայացած համաշխարհային ֆուտբոլի հայտնի «Տոտալ ֆուտբոլ»-ով, ըստ որի թե հարձակումը, թե պաշտապանությունը պետք է կատարվի ամբողջ թիմով:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում առաջին անգամ դոպինգ ստուգում անցկացվեց: Իսկ առաջին «զոհը» դարձավ Հայիթիի ֆուտբոլի ազգային թիմից Ժան Ժոզեֆը:
Կազմեց Վարվառա Հայրապետյանը
© 2009 ARMENPRESS.am