Հայաստանից մշակաբույսերի արտահանման ծավալն էականորեն աճել է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից մշակաբույսերի արտահանման ծավալը 2019-ին ավելացել է՝ բացառությամբ մի քանիսի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց Էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանը:
«Բացի մի երկու մշակաբույսից, մնացած բոլոր մշակաբույսերի արտահանումն ավելացել է մի քանի անգամ: Վարունգի արտահանումն ավելացել է 3.5 անգամ, սմբուկի արտահանումը՝ 2 անգամ»,-ասաց Քամալյանն ու նշեց՝ արտահանման ծավալների միջինը 2 անգամ ավելացում կա:
Նա նկատեց, որ այս տարի ծիրանի բերքը նախորդ տարվա համեմատ շատ քիչ է եղել՝ մոտ 40-45 տոկոսով: Հայաստանից արտահանվել է 31 հազար տոննա ծիրան՝ անցյալ տարվա շուրջ 50 տոննայի համեմատ: Այս տարի արտահանվել է 24 հազար տոննա լոլիկ, անցյալ տարի՝ 37 հազար տոննա: